Ինչպես տեղեկացրել էինք դեռեւս շաբաթներ առաջ, երգիչ Արամեն նախատեսում էր իր անունով կարաոկե-ակումբ բացել իր իսկ ծննդյանը օրը: Հոկտեմբերի 10-ին՝ իր 30-ամյակին, Արամեն ինքն իրեն նվեր արեց եւ բացեց «Արամե» կարաոկե-ակումբն ու հենց այդտեղ անցկացրեց իր նոր` «Ո՞ւր ես, ջա՛նս» տեսահոլովակի շնորհանդեսը: Նորաբաց ակումբը գտնվում է Երեւանում` Հերացու 2-ա հասցեում: Ի դեպ, բացումը բավական շքեղ էր կազմակերպված. Արամեն կտրեց կարմիր ժապավենն ու բոլորին ներս հրավիրեց: Երգչի ծննդյան ու ակումբի բացման արարողությանը ներկա էին հայկական շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, երգչի ընկերներն ու հարազատները, ինչպես նաեւ երկրպագուներ:
ԾՆՈՒՆԴ, ԲԱՑՈՒՄ, ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ