Մեզանից եւ ոչ ոք ապահովագրված չէ հեռանկարից, որ մի օր սոցիալական կայքերից մեկում կարող է տեսնել իր իսկ լուսանկարով ու անունով կեղծ էջ: Ամենից հաճախ նման անախորժ իրավիճակներում են հայտնվում հայտնի մարդիկ: Հերթական «զոհը» դերասան Աբել Աբելյանն է, ում անունով ինչ-որ մեկը կեղծ էջ է բացել «Ֆեյսբուք» սոցիալական կայքում ու բավական ակտիվ գործունեություն ծավալել: Կեղծ Աբելն ունի 5000-ից ավելի ընկեր ու 1000-ից ավելի բաժանորդ: Դերասանի խոսքով՝ իր ընկերներից շատերը նույնիսկ չեն էլ զգացել, որ դա իր իսկական էջը չէ: Կեղծ Աբելը հաճախ տարբեր թեմաների շուրջ քննարկումներ է սկսում, սխալ ու սուտ տեղեկություններ տարածում: Դերասանը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին, քանի որ այդ օգտատերն իրեն վարկաբեկում է:
ԿԵՂԾ ԷՋ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ