Կիևում մայիսմեկյան ցույցի ժամանակ ոստիկանության ու ցուցարարների միջև ծեծկռտուք է գրանացվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կիևում Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությունը ցույց է անցկացրել, որի ժամանակ դիմակավոր երիտասարդների ու իրավապահ մարմինների միջև ծեծկռտուք է գրանցվել:

Շուրջ 30 երիտասարդ փորձել են մոտենալ ցույցի անցկացման վայրին, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները նրանց խոչընդոտել են, ինչի արդյունքում ծեծկռտուք է գրանցվել, փոխանցում է ՌԲԿ-Ուկրաինան:

760982

Ցույցի ընթացքում դիմակավոր երիտասարդները թեթև մարմնական վնասվածքներ են ստացել: Մի քանի երիտասարդների ձերբակալել են, նրանք դիմադրություն են ցուցաբերել:

309496

«Ձերբակալությունը եղել է ագրեսիվ, մասնակիցներից մեկի գլուխը կոտրել են, վերջինս արյունահոսում էր»,- հաղորդում է դեպքի վայրում եղած լրագրողը:

538211

«Մենք Ուկրաինայի քաղաքացիներ ենք, եկել ենք ու ցանկանում ենք մասնակցել ակցիային, սակայն իրավապահները մեզ թույլ չեն տալից ու ծեծի են ենթարկել»,- լրագրողներին հայտնել է երիտասարդներից մեկը:

716849

249638

199562




Լրահոս