ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե որոնք են պետական գույքի մասնավորեցման ձեւերը, ինչպե՞ս են Հայաստանում պետական գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում աճուրդները:

Բաբկեն Ասատրյան (51 տարեկան, ոսկերիչ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Բաբկեն Ասատրյանի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է հետեւյալ ձեւերով՝ բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն, աճուրդ, մրցույթ (այդ թվում՝ միջազգային մրցույթ), նոր բաժնետոմսերի բաց կամ փակ տեղաբաշխում, պարտատոմսերի թողարկում բաժնետոմսերի փոխարկման իրավունքով, բաժնետոմսերի վաճառք մասնագիտացված շուկաներում, պետական գույքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ համայնքների գույքի նկատմամբ պետությանը պատկանող օգտագործման իրավունքի փոխանցում:
ՀՀ-ում պետական գույքն աճուրդով վաճառվում է ՀՀ կառավարության 1998թ. հունիսի 25-ի «Պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 387 որոշմամբ հաստատված կարգով:

ՀՀ ԿԱ պետական գույքի
կառավարման վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, պետական գույքի մասնավորեցման գործընթացը բավական մեծ թղթաբանություն եւ նյարդեր պահանջող հարց է:




Լրահոս