ՀԱՐՑ. Ընկերությունը կամ կազմակերպությունն իր կնիքով կարո՞ղ է հաստատել տեղեկագիր, որ իրենց ընկերությունը սնանկ է ճանաչվել կամ արդեն սնանկ է:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով անհապաղ նշանակում է սնանկության գործով կառավարիչ (այսուհետ կառավարիչ)՝ դադարեցնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները:
Այսինքն՝ ընկերությունը կամ կազմակերպությունը իրավասու չէ իր կնիքով հաստատել ցանկացած փաստաթուղթ, քանի որ սնանկացման գործընթացը սկսելուց հետո նրա գործունեությունը ղեկավարվում է սնանկացման գործով կառավարչի կողմից, հետեւաբար եթե նշված տեղեկանքի տրամադրման անհրաժեշտություն է առաջանում գրությամբ, ապա այդ տեղեկանքը պետք է տրվի միայն սնանկացման գործով կառավարչի կողմից:
Ինչ վերաբերում է սնանկ ճանաչված ընկերության կողմից տեղեկանք տրամադրելուն եւ կնքելուն, ապա հայտնում ենք, որ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները եւ պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու: Այսինքն՝ սնանկ ճանաչված իրավաբանական անձը չի կարող որեւէ գործունեություն իրականացնել, այդ թվում նաեւ որեւէ փաստաթուղթ տրամադրել կամ կնքել, քանի որ սնանկ ճանաչվելուց հետո ընկերությունը դադարում է գոյություն ունենալ:
եւ հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ սնանկ ճանաչված իրավաբանական անձը չի կարող որեւէ գործունեություն իրականացնել, համենայնդեպս, քիչ չեն դեպքերը, երբ վերջիններիս ապօրինությունները դառնում են դատական գործընթացների պատճառ: