Ժողովուրդ. Բեգլարյանն առաջինը հաշվետվություն կներկայացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ միայն հայտարարել է, թե այսուհետ նախարարները պետք է հաշվետվություններ ներկայացնեն հարկային պարտավորությունների կատարման եւ ոլորտում տնտեսական աճի ներուժի վերաբերյալ, այլեւ որոշել է, թե ումից պետք է սկսել: Այդ մասին գրում է “Ժողովուրդ” թերթը։
“”Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանի որոշմամբ` առաջիններից մեկը պետք է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացնի հաշվետվությունը, ինչը դուր չի եկել Բեգլարյանին, քանի որ ինքը գործադիրի հնաբնակներից չէ: Պատասխանելով թերթի հարցին, թե արդյոք Բեգլարյանը կառավարության այս նիստում ներկայացնելու է հաշվետվությունը, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի մամլո խոսնակ Անժելա Մարտիրոսյանը պատասխանեց. “Քանի որ պարոն Բեգլարյանը պաշտոնական գործուղման մեջ է, նրա փոխարեն հաշվետվություն կներկայացնի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանըե: Ի դեպ, վերջինս ազգակցական կապ չունի նախարարի հետ”,- գրում է “Ժողովուրդը”:




Լրահոս