«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը սոցիալական ցանցի իր էջում շնորհավորել է Աշխատավորների միջազգային օրը՝ գրելով.
«Շնորհավորում եմ բոլոր աշխատավոր մարդկանց Աշխատավորի օրվա կապակցությամբ, մաղթում` առողջություն, ուժ և անսպառ եռանդ:
Յուրաքանչյուր երկրի զարգացում մեծապես կախված է հասարակության և քաղաքացիների բարեխիղճ և նվիրումով աշխատանքից: Եվ էական չէ աշխատանքի բնույթը, կարևորն այն է, որ յուրաքանչյուրն իր տեղում զբաղվի իր գործով:
Վստահ եմ, որ այս դեպքում որակյալ արդյունքն ակնհայտ կլինի:
Եվ կարևոր է գիտակցել հենց այն, որ մեզանից և մեր աշխատանքից է կախված մեր սերունդների ու մեր երկրի վաղվա օրը:
Բոլորիս հաջողություն եմ մաղթում մեր երկրի շենացման և զարգացման կարևոր և պատասխանատու գործում:
Իհարկե, օրն ուրախ և տոնական է, սակայն միաժամանակ առիթ է բարձրաձայնելու այն,որ երկրում աշխատատեղերի մեղմ ասած սակավություն կա»: