Այսօր Լեոնարդո դա Վինչիի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մայիսի 2-ին,  Վերածննդի իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, գրող, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար Լեոնարդո դա Վինչիի մահվան օրն է:

Նրա ամենահայտնի ստեղծագործություններն են «Մոնա Լիզան» («Ջոկոնդա», Լուվր, Փարիզ) և «Խորհրդավոր ընթրիքը»։ Լեոնարդոն առաջինն է նախագծել ժամանակակից հրասայլի նախատիպը, ջրային կոստյումը, տարբեր զենքեր, թռչող սարքեր և այլն։ Նախագծել է նաև Կոնստանդնուպոլսում Բոսֆորի նեղուցի կամուրջը։

Ի ծնե տրված անունը «Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի» է, որը նշանակում է «Լեոնարդոն՝ պարոն Պիերոյի տղան Վինչիից»։

da vinchi

Ծնվել է Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող Վինչի քաղաքի մոտակա Անկավինո գյուղակում։ Լեոնարդոյի հայրը 25-ամյա նոտար Պիերոն էր, իսկ մայրը՝ Կատերինան, գեղջկուհի էր, որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ՝ ոչ ազգանունը, ոչ տարիքը և ոչ էլ արտաքին տեսքը։ Լեոնարդո դա Վինչին ծնվել է 1452 թ. ապրիլի 15-ին։

Image_3936

Ֆլորենցիայում 1476 թ. սկսած աշակերտել է Անդրեա դել Վերոկքիոյին։ Հետագայում լքելով Ֆլորենցիան՝ Լեոնարդոն որպես ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ ծառայել է Միլանի դուքս Լուդովիկո Մորոյին։ Չնայած Լեոնարդոն ապօրինի ծնված երեխա էր, սակայն Պիերոն անմիջապես ճանաչել է հայրությունը և նույնիսկ ներկա գտնվել իր որդու կնքման արարողությանը։

800px-Leonardo_IMG_1759

Ծննդից հետո Լեոնարդոյին մոր հետ միասին ուղարկում են Անխիանո գյուղ, որտեղ վերջինս բնակվում է շուրջ 4 տարի, որի ընթացքում Պիերոն ամուսնանում է իր չորս կանանցից առաջինի հետ։ 16 տարեկան այդ աղջնակը սոցիալապես ավելի բարձր դիրք էր գրավում, քան՝ Լեոնարդոյի մայրը, սակայն, դժբախտաբար, վերջինս անպտուղ էր։

Leonardo_self

Հավանաբար հենց այդ պատճառով էլ Պիերոն ընդունում է որդուն իր տանը, որտեղ Լեոնարդոն սկսում է ապրել մեծաքանակ հարազատների հետ միասին։ Այդ շրջանի հետ է կապված Լեոնարդո-գեղանկարչի ստեղծագործության ծաղկումը։

Լեոնարդոն ոչինչ չէր հորինում և ոչինչ հիշողությամբ չէր նկարում։ Նա ասում էր. «Այն վարպետը, որն իրեն կներշնչի, թե կարող է իր հիշողության մեջ պահպանել բնության բոլոր ձևերն ու ստեղծագործությունները, ինձ վերին աստիճանի տգետ կթվար, քանզի բնության ստեղծագործություններն անվերջ են, իսկ մեր հիշողությունն այնքան անսահման չէ, որ ամեն ինչի բավարարի




Լրահոս