
“Առավոտն” իր առաջնորդողում գրել է. “Նախկինում տեղեկացրել եմ, որ կովերն ազատ արածում են Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, Հայ-հունական բարեկամության զբոսայգում: Կովերը “գրին քարտ” ունեն նաև Տավուշի մարզկենտրոն Իջևանում: Դրանք արածում են Տավուշի մարզպետարանի առաջ, քաղաքային զբոսայգում՝ խորհրդային տարիներին անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումի ժամանակ արարված, զբոսայգում տեղադրված քանդակների մոտ և այլուր:
Անցյալ տարվա աշնանը Իջևանի քաղաքապետ ընտրված Վարդան Ղալումյանի նախաձեռնությամբ քաղաքի տարբեր հատվածներում 3000 հատ վարդի թուփ և եղևնի է տնկվել: Տնկված վարդի թփերի մի մասը դարձել է թափառղ կովերի կեր: Իջևանի երկրագիտական թանգարանի տնօրեն Նարիման Թանանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 1961թ. Իջևանը քաղաքի կարգավիճակ է ստացել, սակայն դրանից կես դար անց 30 հազարանոց քաղաքի որոշ բնակիչներ իրենց քաղաքաբնակի պես չեն պահում, կովերը կթելով քշում են ուր պատահի, քաղաքում կարելի է տեսնել թափառող ձիեր, շների խմբեր: Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ իրենց կողմից թափառող կենդանիների տերերի համար տուգանքներ են սահմանվելև 20-30 հազար դրամի չափով: Քաղաքապետի վկայությամբև շատ դեպքերում թափառող կովերի տերերը կարիքավոր մարդիկ են, ովքեր քաղաքապետարանում խնդրում են իրենց չտուգանել”: