Ձեռնարկությունների թիվն աճել է, աշխատողների թիվը նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանում գործել է 2 հազար 429 ձեռնարկություն, որոնցից մեկ հազար 311-ը դրանք մինչեւ հինգ աշխատող ունեցող ձեռնարկություններն են: Ի դեպ, անցած տարվա առաջին եռամսյակում ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հաշվառած է եղել մեկ հազար 906 ձեռնարկություն: Այսինքն, պաշտոնական վիճակագրության համաձայն Հայաստանում գործող ձեռնարկությունների թիվն ավելացել է 523-ով:

Սակայն ուշագրավն այն փաստն է, որ անցած տարի ձեռնարկություններում ներգրավված աշխատողների թիվը կազմել է 81 հազար 506 մարդ: Իսկ այս տարի Հայաստանի ձեռնարկություններում աշխատողների թիվը կազմել է 79 հազար 739 մարդ: Այսինքն մեկ տարվա ընթացքում չնայած ձեռնարկությունների թիվն ավելացել է, բայց միեւնույն է ընդհանուր աշխատողների թիվը պակասել է մեկ հազար 767-ով: Սա նշանակում է, որ նույնքան մարդ կորցրել է իր աշխատանքը եւ նրանց ընտանիքները զրկվել են իրենց ապրուստի միջոցից:




Լրահոս