Վերջին մի քանի տարիներին սոցիալական ցանցերը ողողված են սելֆիներով: Այս լուսանկարներում գեղեցիկ երևալու համար ևս հմտություններ են անհրաժեշտ:
Ամենագեղեցիկ սելֆին կստացվի պատուհանի մոտ, երբ մեղմ լույսը լուսավորի մաշկը, կհարթեցնի և կհաղորդի բնական տեսք: Պետք է հիշել, որ բնական լույսն ավելի գեղեցիկ տեսք է հաղորդում մաշկին, քան արհեստականը:
Ոչ պակաս կարևոր է ունենալ ճիշտ դիմահարդարում: Օրինակ՝ անհրաժեշտ է ընդգծել այտոսկրերի հատվածը, շրթունքներն ու թարթիչները: Սելֆիների զանգվածային տարածման ժամանակ գրեթե բոլորը լուսանկարվելիս ուռացնում էին շրթունքները, որը ճիշտ չէ: Շրթունքների սովորական տեսքն ավելի կգեղեցկացնի սելֆին: