ԱՄՆ-ն չի ճանաչի ԼՂՀ-ում կայանալիք ընտրության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Արցախում մայիսի 3-ին կայանալիք խորհրդանական ընտրությունների արդյունքները ԱՄՆ իշխանությունների կողմից չեն ճանաչվի:

«ԱՄՆ-ը Արցախը չի ճանաչում որպես անկախ ինքնիշխան պետություն և հետևաբար մայիսի 3-ին կայանալիք ընտրությունները մենք չենք ընդունի»,-ասել է ԱՄՆ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն:

Ըստ պաշտոնյայի՝ ԱՄՆ-ն չի ցանկանում «շտապողական դատողություններ անել Լեռնային Ղարաբաղի շուրջ` մինչև միջազգային բանակցությունները չավարտվեն»:




Լրահոս