
Արթիկ-Հոռոմ ճանապարհի 5-րդ կմ-ին hոկտեմբերի 17-ին` ժամը 01.35-ի սահմաններում, “ՎԱԶ-21099” մակնիշի ավտոմեքենա է շրջվել, որի հետևանքով “ՎԱԶ-21099”-ի ուղևորը` 27-ամյա Վահան Ադամյանը, տեղում մահացել է։ Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ մեքենայի վարորդը և մյուս երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: