Քեյթ Միդլթոնին տեղափոխել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, ով գտնվում է հղիության վերջին ամսում, տեղափոխվել է հիվանդանոց, ասվում է Քենսինգթոն պալատի թվիթերյան էջում:

«Քեմբրիջի դքսուհին առավոտյան ժամը 6-ին տեղափոխվել է Լոնդոնի Սուրբ Մարիամ հիվանդանոց: Նա գտնվում է ծննդաբերության վաղ փուլում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ ավելի վաղ Ուելսի արքայազն Չարլզը հույս է հայտնել, որ թոռնուհի կունենա:

10369602_868343779890633_5282018825093616842_n

10711003_867874923270852_8956304586778214080_n




Լրահոս