
Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորմամբ Ազատության պողոտայի 7/Ա շենքի թիվ 23 բնակարանից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2-ամյա Մարի եւ Մերի Իսունցները: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին բժիշկը հայտնել է, որ բուժօգնության արդյունքում երեխաների վիճակը բարելավվել է եւ տեղափոխվել են տուն: Կատարվում է քննություն: