ԱԱԾ տնօրենի տեղակալի փոխնախարար որդին պատկառելի հարստության տեր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների 29-ամյա փոխնախարար Հայկ Հարությունյանը պատկառելի հարստության տեր է: Նա փոխնախարար նշանակվելիս *(2014-ի օգոստոսի 5) հայտարարագրել է հողամաս, բնակելի տուն, «Mercedes 350 4 Matic» մակնիշի ավտոմեքենա եւ 3 ընկերության բաժնետոմս, երեք փոխառություն (պարտքով տրված գումար), ընդհանուր 104 մլն 955 հազար դրամ:

Բացի այդ, ունի նաեւ 19 մլն դրամ, 45 հազար դոլար և  20 հազար եվրո դրամական միջոցներ: Իսկ 2014-ի յոթ ամիսներին` մինչեւ նշանակվելը, նրա եկամուտները կազմել են 120 մլն 920 հազ. դրամ: Նման սրընթաց կարիերայի համար Հայկ Հարությունյանը, թերեւս, պարտական է իր հորը` ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանին, եւ հորեղբորը` ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին:

Իհարկե, երիտասարդ փոխնախարարը 2012-2014 թթ. գործարարությամբ է զբաղվել, եւ պարզվում է՝ հաջողակ գործարար է: Ուշագրավ է նաեւ այն, որ նշանակվելուց 4 օր հետո Հայկ Հարությունյանը տոնել է իր 28-ամյակը. հայրն ու հորեղբայրը վատ նվեր չեն մատուցել երիտասարդին:




Լրահոս