Դոնեցկի “Շախտյորի” և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում իր արդյունավետ խաղի շնորհիվ եվրոպական երկրների առաջնությունների լավագույն ռմբարկուի համար սահմանված “Ոսկե խաղակոշիկ” մրցանակի թեկնածուների ցանկում ներկայումս զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
Ֆուտբոլասերներին հիշեցնենք, որ մրցանակի դափնեկիրը որոշվում է ոչ թե առաջնությունում խփած գոլերի, այլ տվյալ երկրի առաջնության գործակիցը հաշվի առնելով, վաստակած միավորների քանակով (խփած գոլերը բազմապատկվում են գործակցով): Եվրոպական առաջատար ֆուտբոլային 5 երկրներիև Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնությունների գործակիցը 2 է, ուստի այդ երկրներում հանդես եկող ֆուտբոլիստների հաղթելու հնարավորություններն անհամեմատ մեծ են: Ուստի պատահական չէ, որ ,Ոսկե խաղակոշիկինե մեծամասամբ տիրացել են հենց նշված 5 երկրների առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստները: Անցած մրցաշրջանում պատվավոր մրցանակը նվաճեց “Բարսելոնայի” հարձակվող Լիոնել Մեսին, ով Իսպանիայի առաջնությունում 50 գոլ խփեց և վաստակեց 100 միավոր: Այդ ցուցանիշը ռեկորդային է “Ոսկ” խաղակոշիկիե պատմության մեջ:
17 երկրների, այդ թվում նաև Ուկրաինայի ու Ռուսաստանի առաջնությունների գործակիցը 1,5 է: Մնացած 31 երկրների, այդ թվում նաև Հայաստանի առաջնության գործակիցը 1 է:
Հաշվի առնելով վերը նշվածը, մրցանակին հավակնելու համար Հենրիկ Մխիթարյանին անհրաժեշտ կլինի աչքի ընկնել շատ բարձր արդյունավետությամբ: Առայժմ Հենրիխը 11 հանդիպումներում 14 գոլի հեղինակ է դարձել ու վաստակել է 21 միավոր: Մրցանակի հավակնորդների ցանկում Մխիթարյանի ցուցանիշը գերազանցող ֆուտբոլիստները հանդես են գալիս 1 գործակից ունեցող առաջնություններում, որոնք մոտենում են ավարտին: Այնպես որ Մխիթարյանի հիմնական մրցակիցներն առաջատար 5 երկրների առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներն են: Այդ առաջնություններում առայժմ 7-8 տուր է անցկացվել, իսկ լավագույն ցուցանիշն ունի ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով 9 գոլի հեղինակ է դարձել՝ վաստակելով 18 միավոր: Քրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսին և Ռադամել Ֆալկաոն 8-ական գնդակ են խփել ու վաստակել են 16-ական միավոր:
Մրցանակի համար պայքարում լավագույն արդյունք ունեցող 34 ֆուտբոլիստների թվում են նաև Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը և ՌԴ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկըև Յուրա Մովսիսյանը:
armsport .am