
Հոկտեմբերի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 18-21-ին նաև Գեղարքունիքում և Վայոց ձորում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, առանձին շրջաններում` մառախուղ: Քամին` հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի` 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-21-ին կդիտվի փոփոխական ամպամածություն. էական տեղումներ չեն սպասվում: