
Ամերիկյան Premier Exhibitions Inc ընկերությունը “Տիտանիկ” նավից ցամաք հանված բոլոր իրերը կվաճառի 189 մլն դոլարով: 5 500 նմուշները հայտնաբերվել են 1985 թ.-ից ի վեր իրականացվող գիտարշավների ընթացքում։ Վաճառվող իրերի մեջ կան ճենապակյա և արծաթյա սպասք, զարդեր, հագուստ, անգամ` նավի 17 տոննայանոց բեկորը։ 100 տարի առաջ անդրանիկ ճամփորդության ելած Տիտանիկի նավաբեկությունը համարվում է մարդկության պատմության ամենախոշոր ծովային աղետը, որը խլել է շուրջ 1 500 մարդու կյանք։