
Հայտնի ամերիկացի նկարիչ Ռոյ Լիխտենշտեյնի կտավը, որ կորել էր ավելի քան 40 տարի առաջ, վերադարձվել է նկարչի այրուն, ով ապրում է Նյու Յորքում: “Էլեկտրալար” կտավը պատկանել է արտ-դիլեր Լեո Կաստելլիին եւ անհասականալի հանգամանքներում կորել է 1970-ին: Նկարը գտնվել է ամերիկյան պահեստներից մեկում: Մինչեւ հիմա անհայտ է` ինչ հանգամանքներում է 4 մլն դոլար արժողությամբ կտավը հայտնվել այնտեղ: