Հայկական մշակույթը` Լեհաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյան) հոկտեմբերի 20-ին մենահամերգներով հանդես կգա NOSTALGIA FESTIVAL եվրոպական երաժշտական փառատոնին, որը տեղի է ունենալու Լեհաստանի Պոզնան քաղաքում:  Համույթի հետ փառատոնին մասնակցելու է նաև դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանը, ով կկատարի Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները:
Փառատոնն այս տարի առանձնանում է իր արտահայտված հայկական ուղղվածությամբ, քանի որ նախատեսված են Ֆրունզե Դովլաթյանի և Փարաջանովի ֆիլմերի ցուցադրություններ, ինչպես նաև հայ արվեստին ու հայագիտությանը վերաբերվող դասախոսություններ:
Այս մասին տեղեկացնում է համույթի մամուլի ծառայությունը:




Լրահոս