
Տոմսկում ուսուցչուհին որոշել է վաճառել իր երիկամը, որպեսզի վճարի հիփոթեքը: Նա գնորդին գտել է համացանցի միջոցով: Երիկամը գնել է եկատերինբուրգցի մի գործարար կին: Սակայն գնորդները դեռ գումարը չեն վճարել: Արդյունքում՝ կինը ե՛ւ վարկը չի վճարել, ե՛ւ զրկվել օրգանից: Նա արդեն երկու տարի է` սպասում է իր փողին: Խաբված կինը փաստաթղթեր է հավաքում, որպեսզի դատարան դիմի: Սակայն նա հասկանում է, որ գործարքով խախտել է “Դոնորության մասին” օրենքը, որի համաձայն` դոնոր լինելն անհատույց է: