Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հանգցրել է Չեռնոբիլի վառվող անտառները, փոխանցում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարության պետական ծառայությանը:
«Ապրիլի 29-ին` ժամը 10-ն անց 30-ի սահմաններում, կրակը տեղայնացվել է: Մայիսի 2-ին` ժամը 9-ի սահմաններում, հրդեհը չեզոքացվել է»,- հայտնել են գերատեսչությունից:
Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստին» `փրկարարները նշում են, որ հրդեհի վայրում ռադիոակտիվ ֆոնը գտնվում է նորմայի սահմաններում: