
Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Քարահունջ գյուղի բնակիչներից մեկի անասնակերի պահեստի տանիքում հրդեհ է բռնկվել: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 14.52-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետեւանքով այրվել էր պահեստի տանիքը եւ պահեստավորված 200 հակ խոտը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանտիրոջ 6-ամյա որդու կողմից լուցկու հետ խաղալու հետեւանքով: Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 250.000 դրամ: Նախապատրաստվում են նյութեր: