ՀՀԿ-ական նախկին պատգամավորին տուգանել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունը տուգանել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի» ընկերությանը: Պարզվում է՝ նշված ընկերությունը 2014 թ.-ի նոյեմբերի 29-ին Հայաստան է ներմուծել 481 կիլոգրամ կափարիչ, որի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված ժամկետում մաքսային հայտարարագիրը չի ներկայացվել:

Այս արարքի համար ընկերության տնօրեն Լյովա Արզաքանցյանը տուգանվել է 50 հազ.դրամի չափով: Այնուհետեւ 2014 թ.-ի դեկտեմբերի 24-ին «Գրեյթ Վելլի Քամփընի» ՍՊԸ-ի անունով Հայաստան են ներմուծվել շշեր, որոնց վերաբերյալ եւս սահմանված ժամկետում մաքսային հայտարարագիր չի ներկայացվել եւ ընկերության տնօրեն Լյովա Արզաքանցյանը մեկ անգամ եւս 50 դրամի չափով տուգանվել է:




Լրահոս