Որքան է կազմում Հրայր Թովմասյանի կարողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 100 մլն դրամ և 58 հազար դոլար: Տեղեկացնենք, որ Հրայր Թովմասյանը երեք աղբյուրից աշխատավարձ է ստացել` ընդհանուր 5 մլն 358 հազար դրամ: Իսկ նախորդ տարվա ընթացքում տրված փոխառությունների դիմաց Թովմասյանի եկամուտը կազմել 480 հազար դրամ:

Վերը բերվածից բացի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարը 2014 թ.-ին օտարել է բազմաբնակարան շենքում բնակարան` 60 մլն 175 հազար դրամ արժեքով: Ինչպես նաեւ անցած տարի Թովմասյանին վերադարձրել են 50 հազար դոլարի փոխառություն (պարտքով տրված գումար):

Իսկ, ահա, Հրայր Թովմասյանի կինը` Լամարա Խուդավերդյանը, նույնպես 2014 թվականին պարտքով տված խոշոր գումար է ստացել՝ 30 հազար դոլարի չափով: Թովմասյանի տիկինը տարեկան 700 դոլար եկամուտ ունի, որը ստացել է որպես փոխառության տոկոսավճար:




Լրահոս