Այսօր աշխարհահռչակ ֆուտբոլիստ, կիսապաշտպան Դեվիդ Բեքհեմի ծննդյան 40-ամյակն է: Բեքհեմը ծնվել է Լեյթոնսթոոնում (Լոնդոն)` 1975 թվականին` կահույքագործ Դևիդ Էդվարդ Ալան Բեքհեմի և վարսահարդար Սանդրա Ջորջին Ուեստի ընտանիքում։ Փոքր ժամանակ Բեքհեմը միշտ ֆուտբոլ էր խաղում Չինգֆորդի «Ռիդժուեյ Պարկ» ակումբում։
Նրա մորական պապը հրեա է եղել: Բեքհեմն իրեն կիսով չափ հրեա է համարում և խոստովանում, որ հավատը նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Իր` «Երկու ոտքը գետնի վրա» ( Both Feet on the Ground) գրքում նա գրում է, որ փոքր ժամանակ ծնողների և երկու քույրերի հետ միասին այցելել է քրիստոնեական եկեղեցի:
Երբ լրանում է Դևիդի 14-ամյակը, նա պայմանագիր կնքեց դպրոցական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլային ակադեմիայի հետ։ Դևիդը «Մանչեսթեր Յունայթեդի» այն խաղացողներից էր, ովքեր 1992 թվականին հաղթել են Անգլիայի երիտասարդական գավաթը: Նույն տարում տեղի ունեցավ նրա առաջին խաղը Մանչեսթերի կազմում, երբ փոխարինման դուրս եկավ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղի ժամանակ և շուտով կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ակումբի հետ։
1994-95 մրցաշրջանում Դևիդը տեղափոխվեց «Պրեսթորն Նորթ Էնդ» ակումբ, որտեղ հինգ խաղի ընթացքում խփեց երկու գոլ, որոնցից մեկը միանգամից անկյունային իրացնելիս։
1995 թվականի գարնանը Բեքհեմը կրկին վերադառնում է«Մանչեսթեր Յունայթեդ» և առաջին հանդիպումն անցկացնում 1995 թվականի ապրիլի 2-ին «Լիդս Յունայթեդի» դեմԱնգլիայի Պրեմիեր Լիգայի խաղում։ Այնուհետև Բեքհեմը տեղափոխվում է «Ռեալ Մադրիդ»:
Դևիդին երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի ընտելանա նոր պայմաններին. առաջին իսկ խաղերից նա դարձավ թիմի մի մասնիկը։ Առաջին գնդակը Լա Լիգայում Բեքհեմը խփեց իր առաջին հանդիպման 3-րդ րոպեին, իսկ, առհասարակ, առաջին 16 խաղերում նա հեղինակեց 5 գնդակ։
Բեքհեմի ոչ այդքան հաջող խաղը 2006-07 թվականի մրցաշրջանի սկզբին պատճառ հանդիսացավ ֆուտբոլիստի տհաճությունների, Անգլիայի հավաքականի ավագի թևկապի կորստի և նույնիսկ թիմի հիմնական կազմում տեղը կորցնելու, ինչպես նաև` նոր գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյի հետ կոնֆլիկտի։ Արդյունքում անգլիացի ֆուտբոլիստը հայտնվեց պահեստայինների նստարանին և լքեց ակումբը:
«Նա չի կարողանում հարվածել ձախով, չի կարողանում խաղալ գլխով, չի կարողանում գնդակ վերցնել և քիչ գոլ է խփում: Իսկ մնացած առումներով նա հիանալի տղա է».- Բեքհեմի մասին ասել է Ջորջ Բեսթը:
Ֆուտբոլին զուգընթաց Բեքհեմը նկարահանվում է գովազդում և նորաձևության մասին տարբեր ամսագրերում։ Բացի այդ, Բեքհեմն ունի օծանելիքի և հագուստի սեփական արտադրություն։
Բեքհեմն ամուսնացած է Վիկտորիա Բեքհեմի հետ, ունի 4 երեխա: Էլթոն Ջոնը նրա երկու տղաների` Բրուքլինի և Ռոմեոյի կնքահայրն է: