
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին եւ նրա կինը՝ Կառլա Բրունին, Նյու Յորքի շքեղ ռեստորաններից մեկում՝ Amaranth- ում, 1000 դոլար են ծախսել պիցցա գնելու համար,- գրում է Life News-ը։ Սարկոզին կնոջ եւ մի քանի մտերիմ ընկերների հետ այցելել է հենց այս ռեստորան, քանի որ Բրունին իտալական խոհանոցի եւ թանկարժեք սպիտակ գինու մեծ սիրահար է։
Ընթրիքից հետո Սարկոզին 1000 դոլարի 4 հատ պիցցա է պատվիրել՝ սեփական ինքնաթիռով Ֆրանսիա վերադառնալու ճանապարհին վայելելու համար։
Վերջում Սարկոզին 100 դոլար թեյավճար է թողել։