Արքայազն Ուիլյամն ու նրա կին Քեյթ Միդլթոնը երկրորդ անգամ ծնող են դարձել: Այսօր սուրբ Մարիամ հիվանդանոցում, որտեղ 30 տարի առաջ ծնվել է արքայազն Ուիլյամը և գրեթե 2 տարի առաջ լույս աշխարհ է եկել զույգի որդին՝ արքայազն Ջորջը, Քեմբրիջի դքսուհին դուստր է ունեցել: Մայրն ու դուստրը իրենց լավ են զգում ու հիվանդանոցից դուրս կգրվեն վաղը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Քեյթ Միդլթոնը հիվանդանոց էր տեղափոխվել վաղ առավոտյան: