«Ուրալ»-ի վթարից տուժած զինվորը պատմում է դեպքի մանրամասները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Հրայր Աթոյանը, անդրադառնալով իր հրամանատարության տակ գտնվող զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարին, ասաց, որ կատարվածում բոլորն իրենց մեղքի բաժինն ունեն:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան, որը զորավարժություններից հետ վերադառնալիս էր եղել, Սպիտակի ոլորաններում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորում:

Վթարի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող ինը զինծառայողներից ութը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ վարորդը՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Թորոսյանը, մահացել էր: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մահացած զինվորի հայրը` Գերասիմ Թորոսյանը, հայտնել էր, որ վթարը տեղի է ունեցել «Ուրալ» մակնիշի ավտոմեքենային ամրակցված հրանոթի պոկվելու արդյունքում:

Իսկ ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել էր. «Ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ տեխնիկական խնդիր է եղել, որն առաջացել է մեքենայի վարման ընթացքում: Մնացածը կպարզենք, երբ ծառայողական քննությունն ավարտվի»:

Իսկ թե ինչ է պատմում վթարի ենթարկված զինվորներից մեկը, կարող եք դիտել Armlur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս