Ազգային արտարժույթի ամրապնդման ֆոնին Ռուսաստանը դառնում է մի երկիր, որը գնալով ավելի գրավիչ է դառնում ներդրողների համար, գրում է CNN-ը:
«Այն ներդրողները, ովքեր այս տարի համարձակվել են վերադառնալ Ռուսաստան, այժմ ժպտում են»,- նշում է հեռուստաալիքը՝ ընդգծելով, որ վերջին 3 ամիսներին ռուսական արտարժույթը դոլարի հանդեպ գնալով աճում է:
Ինչպես հայտնել է ամերիկացի միլիարդատեր Դևիդ Բոնդերմանը, Ռուսաստանն ապագայում գրավիչ է ներդրողների համար` չնայած Արևմուտքի կողմից ընդդեմ Ռուսաստանի կիրառված պատժամիջոցներին:
«Պատժամիջոցները իդեալական կերպով այնպես են կազմված, որպեսզի չազդեն, այլ ծառայեն քաղաքական դեկլարացիայի համար»,- համոզված է Բոնդերմանը:
Նրա կարծիքով՝ պատժամիջոցները մտածված են ոչ թե արդյունավետ լինելու, այլ զայրացնելու համար:
Նրա հետ համաձայն է ռուսաստանաբնակ հայազգի ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը, ով կարծում է, որ պատժամիջոցները դրականորեն կանրադառնան հմուտ ներդրողների վրա:
«Սահմանափակումները հնրավորություն են ստեղծում ավելի շատ գումար աշխատելու համար: Շատ ներդրողների համար Ռուսաստանը չափազանց գրավիչ երկիր է. չէ որ այն այդքան հսկայական շուկա է»,- համոզված է Ռուբեն Վարդանյանը: