Մայիսի 3-ը տարվա 123-րդ օրն է։ Տարվա ավարտին մնում է 242 օր։ Տարբեր տարիներին այս օրը տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ:
9 տարի առաջ այս օրը տեղի է ունեցել իր մասշտաբներով խոշոր ավիաաղետ: Երևանից Սոչի ուղևորվող ինքնաթիռն ընկնում է Սև ծովը: Այս դժբախտ պատահարի արդյունքում զոհվում են օդանավում եղած բոլոր 113 ուղևորները, այդ թվում անձնակազմի 8 անդամները և 6 երեխաներ: Օդանավում եղել են 77 Հայաստանի քաղաքացի, Ռուսաստանի 23 և Ուկրաինայի 1 քաղաքացի:
Մայիսի 5-ին և 6-ին սգո օր է հայտարարված ՀՀ-ում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Մայիսի 5-ը սգո օր է հայտարարվել նաև Ռուսաստանի Դաշնությունում: Այդ օրերին պետք է խոնարհվեն ՀՀ պետական դրոշները, արգելված է մշակութային միջոցառումների իրականացումը:
Ինքնաթիռի վթարի վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվում: Սակայն իրավապահները կտրուկ հերքում են տեռորիստական ակտի հավանականությունը: Պատճառներից մեկն անձնակազմի անհամաձայնեցված գործողություւններ են եղել կամ եղանակային վատ պայմանները:
Վթարի զոհերին նվիրված խաչքար է տեղադրվել Երևանի Նորքի 8-րդ զանգվածում:
Այս ողբերգության հետ կապված նաև ֆիլմ է նկարահանվել` «Անավարտ թռիչք» վերնագրով: Ֆիլմը սիրո պատմություն էր, որի հերոսները հանգամանքների բերումով կապվեցին այն դրամատիկ օրվա հետ, երբ նույն պահին ընդհատվեցին 113 մարդկանց ճակատագրեր: Ֆիլմի ռեժիսորն է՝ Ելենա Արշակյանը, սցենարը՝ Անահիտ Մխիթարյանի: Ֆիլմի սաունդտրեկը վստահվել է Քրիստինե Պեպելյանին, իսկ դերասանական կազմում են Լուիզա Ղամբարյանը, Սերժ Ավետիքյանը, Գայանե Ասլամազյանը, Տաթև Հովակիմյանը, Տիգրան Մակարյանը, Անի Երանյանը, Վարդան Հովսեփյանը, Խորեն Աբրահամյանը: