Լուրեր են տարածվել, թե “Սիվիլիթաս” հիմնադրամը կանոնադրական նպատակների իրականացման համար բարեգործ Ջոն Հանթսմանի հատկացրած գումարների վերաբերյալ Հանթսմաններից ստացած մեկնաբանությունը թաքցնում է: Հիմնադրամից հայտնում են, որ Հանթսմանների կողմից ստացված, նրանց ցանկությունը վերահաստատող նամակը հրապարակվել է դեռ հոկտեմբերի 1-ին, բաժանվել է Ազգային ժողովում՝ ինչպես պատգամավորներին, այնպես էլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, տրամադրվել է գլխավոր դատախազությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը:
Նամակի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.
“Սույն նամակով Հանթսման Ինթերնեշընլ ԼԼՍ և Պոլիմեր Մաթերիալս Ինկ-ի անունից վերահաստատում ենք մեր նախորդ խնդրանքը, որ Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ԼԼՍ-ի բաժնետոմսերի վաճառքից ստացված հասույթը (որի ընդհանուր զուտ գումարը, մենք հասկանում ենք՝ կազմել է $1,427,000) փոխանցվի Սիվիլիթաս հիմնադրամին նրա բարեգործական նպատակների օգտագործման համար՝ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ պրն Վարդան Օսկանյանի միջոցով՝ նրա սեփական հայեցողությամբ, առանց վերջնաժամկետների, ով, մենք հասկանում ենք, հիմնադրամի անունից այդ միջոցները ի պահ է թողել իր մոտ և շարունակում է պահել այս միջանկյալ ժամանակաhատվածում”:
Նամակի բնօրինակը, ինչպես նաև Սիվիլիթասի գործին առնչվող մյուս փաստաթղթերը կարելի է գտնել Սիվիլիթաս հիմնադրամի կայքում: