
«Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտված գնդապետ Վարդան Վարդանյանը երեկ՝ մայիսի 1-ին, դադարեցրել է հացադուլը: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Վերջինիս տեղեկացմամբ` Վարդան Վարդանյանի առողջական վիճակը բավարար է և գտնվում է իր խցում:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ էր հայտարարել «Արժեքների հեղափոխության գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը: