Սիրիայում ԱՄՆ ղեկավարությամբ կոալիցիոն ուժերի ավիահարվածների զոհն է դարձել 52 խաղաղ բնակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում 52 խաղաղ բնակիչ դարձել է «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիայի ավիահարվածների զոհ: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների հարցերով սիրիական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը, ում խոսքերը մեջբերում է  իրանական Press TV հեռուստաալիքը:

Հալեպ նահանգի Բիրմալ քաղաքին ավիահարվածները հասցվել են դաշնակիցների կողմից մայիսի 1-ին վաղ առավոտյան: Ռախմանի խոսքերով՝ զոհերի շարքում 7 երեխա կա:  Եվս 13 մարդ մնում է շենքերի փլատակների տակ:

Սիրիական հակամարտության վերաբերյալ մոնիթորինգ իրականացնող կայքում ասվում է ավիահարվածների արդյունքում ավելի քան 60 հազար զոհերի ու վիրավորների մասին: Իրավապահները նշում են, որ ավիահարվածների զոհն է դարձել մի քանի ընտանիք:




Լրահոս