Խոյ Հարմար օր է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք, սակայն զղջալու առիթ չեք ունենա, քանի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց ձգտում էիք: Ձեր ինքնավստահությունը ձեզ մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ: Ձգտեք լուրջ վերաբերվել մտերիմների ցանկություններին:
Ցուլ Հանգիստ և բեղմնավոր օրերից է: Դուք շատ լավ կարողանում եք լուծել պրոֆեսիոնալ խնդիրներ, և ոչ մեկի մտքով չի անցնում հարցականի տակ դնել ձեր գործարար որակները: Հնարավոր է բանակցությունների սկիզբ, որի արդյունքը կդառնա հեռանկարային նախագծի շուրջ համատեղ աշխատանքը: Դուք հպարտանում եք ձեր ձեռքբերումներով:
Երկվորյակներ Այսօր ձեր բազմաթիվ գործողություններ և որոշումներ ոչ միայն կզարմացնեն, այլև` շոկի մեջ կգցեն շրջապատի մարդկանց: Սակայն նրանք ձեզ հասկանում են և կներեն ձեր արտառոց պահվածքը: Կարող եք խոշոր գնումներ անել կամ լուրջ գործարքներ կնքել` այսօր ձեր նախազգացողությունը միանգամայն անսխալ է գործում: Հնարավոր են վեճեր, սակայն դուք կկարողանաք բոլորին համոզել ձեր ճշմարտացիության մեջ:
Խեցգետին Այսօր հնարավոր հեռավոր ուղևորությունների համար առավել հարմար պահը կեսօրից հետո է, իսկ առավոտյան ավելի լավ է ավարտին հասցրեք նախորդ երեկոյան կիսած թողած գործերը: Օրը բարենպաստ է նաև ցանկացած ստեղծագործ աշխատանքի, սպորտով զբաղվելու, բնության գրկում հանգիստն անցկացնելու համար:
Առյուծ Ձեզ այսօր առաջին հերթին համբերություն է պետք, քանի որ օրը լի է հույսերով ու պլաններով, սակայն մինչև դրանց իրականացումը դուք ստիպված կլինեք որոշ դժվարություններ հաղթահարել: Դուք հատկապես զլանում եք ձեռնամուխ լինել այնպիսի պրոֆեսինալ գործերի, որոնք արագ վճիռներ են ենթադրում: Վատ չեն ընթանում մտերիմների հետ շփումները
Կույս Այսօր հենց դուք պետք է հոգ տանեք այն մասին, որ ձեզ համար թանկ մարդիկ իրենց հարմարավետ զգան, չկորցնեն ապագայի հանդեպ իրենց հավատը, ձգտեք ամեն կերպ նրանց հույս ներշնչել: Օրը հատկապես բարենպաստ է ձեզ հոգեհարազատ մարդու հետ շփվելու համար: Այսօր պետք է վանեք ձեզանից կասկածները և վստահեք նախազգացողությանը, ինչը ձեզ հուսախաբ չի անի:
Կեռք Օրը հաջող է աշխարհիկ միջոցառումների, մտերմիկ շփումների և հրապարակային ելույթների համար: վստահեք ձեր նախազգացողությանը և այն ձեզ կուղեկցի այնտեղ, որտեղ դուք ձգտում էիք հայտնվել: Անսպասելի հանդիպումը կարող է բախտորոշ դառնալ ձեզ համար: Հնարավոր է ձեռնտու գործարքի կնքում, սակայն ստիպված պիտի լինեք համառություն և անգամ կոշտ կեցվածք դրսևորելու:
Կարիճ Այսօր առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում, սակայն իրադարձությունները զարգանում են ձեզ համար բավական հաճելի հունով: Միանգամայն ակնհայտ է, որ մինչև ձեր ցանկությունների իրականացումը շատ քիչ ժամանակ է մնացել, կարելի է և համբերել: Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ, բազմախոստում հանդիպումներ: Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնելուն:
Աղեղնավոր Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել` առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդրներ դնելու: Բավարարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամնակ կմնան ձեր դաշնակիցը: Շատ բարձր մակարդակի վրա է ձեր անձնական հմայքը, դուք անվերջ զգում եք, որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա:
Այծեղջյուր Կարելի է օգտվել բարենպաստ պահից և սկսել հետաքրքիր ծանոթություն, որը շուտով միանգամայն ռոմանտիկ բնույթ կստանա: Ռոմանտիկ ժամադրությունը անսպասելի հունով կզարգանա: Միգուցե սա հենց’ այն օրն է, երբ դուք կգտնեք ձեր կեսին: Պետք չէ ոչ մի տեղ շտապել, կա բավարար ժամանակ` իրավիճակը գնահատելու համար:
Ջրհոս Անչափ կարևոր կլինի համարձակ, գործունյա, արտասովոր գաղափարների հակում ունեցող մարդու աջակցությունը: Դուք նրան զերծ կպահեք արկածախնդրություններից, իսկ նա էլ ձեզ կներշնչի վճռական գործողությունների, այսպիսով կկարողանաք ապահովել փոխլրացումը: Մի խուսափեք մտերիմ մարդու հետ անկեղծ լինելուց, այսօր արժե խոսել այն ամենից, ինչը ձեր մտքում է:
Ձկներ Օրն անցնում է հաճելի, անշտապ և լիցքաթափման ռեժիմով, դուք գտնվում եք մի հոգեվիճակում, երբ ամենևին չեք անհանգստանում, թե կարող եք ինչ-որ բան չհասցնել, որևէ տեղ ուշանալ: Որոշ դրական բաներ տեղի են ունենում միանգամայն պատահական, ձեր իսկ արժանիքն այն բանում կլինի, որ կարողանաք ժամանակին դա նկատել ու առավելագույնս դրանից օգտվել: Լավ օր է թատրոն կամ համերգ այցելելու համար: