Բրիտանացի 7-ամյա դպրոցական Ալմա Դոյչերը հրաշալի նվագում է դաշնամուր ու ջութակ և արդեն օպերաներ է գրում: Այդ ամենը նա այնքան պրոֆեսիոնալ է անում, որ դասական երաժշտության սիրահարները նրան համեմատում են Մոցարտի հետ,- գրում է The Daily Mail-ը: Աղջիկը YouTube-ում ունի սեփական ալիք: Հայտնի դերասան, գրող ու հաղորդավար Սթիվեն Ֆրայն է հենց Twitter-ում նրան անվանել “նոր Մոցարտ”: Ալմա Դոյչերը գիտնականների դուստր է, հայրը ոչ պրոֆեսիոնալ ֆլեյտահար է: Արդեն 2 տարեկանում աղջիկը կարողանում էր անվանել բոլոր ստեղները, 5 տարեկանում նա սկսել է նվագել Հենդելի սոնատները: Նա հմտորեն կատարում է Շումերտի, Հայդենի և Մոցարտի, ինչպես նաև իր սեփական ստեղծագործությունները:
7-ամյա ջութակահարուհուն համեմատում են Մոցարտի հետ. (տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ