Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Մոսկվայում հոկտեմբերի 16-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության իր գործընկեր Վլադիրմիր Պուչկովին։ Այս մասին armlur .am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են մարդասիրական արձագանքման հայ-ռուսական կենտրոնի ստեղծման մասին մտադրությունների արձանագրություն։ Այդ կենտրոնի հիմնական խնդիրն արտակարգ իրավիճակներում մարդասիրական արձագանքման ապահովումն է։
Արձանագրության համաձայն` կստեղծվի Հայաստանի եւ ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը կորոշի մարդասիրական կենտրոնի հիմնման կարգը եւ մեխանիզմները, կներկայացնի առաջարկություններ` ՀՀ տարածքում կենտրոնի գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու վերաբերյալ։ Դրանից բացի` աշխատանքային խումբը կմշակի կենտրոնի ստեղծման միջկառավարական համաձայնագրի եւ կանոնադրության նախագծերը։ ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի հետ, որն իր գոհունակությունը հայտնեց Ռուսաստանի իր գործընկերոջ հետ հանդիպումից: Վ. Պուչկովը հաճույքով է ընդունել Հայաստան այցելելու Ա. Երիցյանի հրավերը: ,Երբ Բելառուսում քննարկեցինք տարածաշրջանի մարդասիրական կենտրոններ ստեղծելու գաղափարը, իմ առաջարկը հավանության արժանացավ, մի կենտրոն կստեղծվի Հայաստանում, մյուսը` Բելառուսում: Հենց երեկ Ռուսաստանի ԱԻ նախարարությունում աշխատասենյակ տրամադրվեց համատեղ հանձնաժողովում ընդգրկված ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչներին: Համատեղ հրաման ստորագրեցինք նաեւ, որ մեր երկրների ճգնաժամային կառավարման կենտրոններն ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն փոխանակեն: Այս համագործակցությունը մեծ հեռանկարներ ունի եւ հիմնական աշխատանքները դեռ առջեւում ենե,- ասել է Արմեն Երիցյանը: