
Անվերպենի նահանգում 8 հազար կենդանի հավ տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվել: Մեքենան շրջվել է եւ դուրս նետվել ճանապարհի երթեւեկելի մասից: Ավտովթարի հետեւանքով սատկել է 5-6 հազար հավ: Կենդանի մնացած հավերի վանդակները շպրտվել են ողջ ճանապարհով մեկ: Բեռնատարի վարորդին տեղափոխել են հիվանդանոց: Հավերի մի մասը հայտնվել է ազատության մեջ եւ սկսել ճամփեզրին ձվեր ածել: Այդ ճանապարհի երթեւեկությունը կվերականգնվի միայն այն դեպքում, երբ կբռնեն փախած հավերին: