Վերջին րոպեներին «Սպարտակ»-ը բաց թողեց հաղթանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ն այսօր հանդիպել էր առաջատար «Զենիթ»-ին և վերջին րոպեին բաց թողեց հաղթանակը:

Հաշիվը 48-րդ րոպեին բացել էր Ռոմուլոն և առաջ մղել «Սպարտակ»-ին: Ավելացված րոպեին բրազիլացի Հալկը, գրավելով մրցակցի դարպասը, «Զենիթին» փրկեց պարտությունից:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» պահեստայինների թվում էր և փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին:

Ռուսաստանի առաջնություն, 26-րդ տուր

«Սպարտակ» – «Զենիթ»՝ 1:1

Ռոմուլո, 48 – Հալկ, 90+1




Լրահոս