Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մայիսի 1-ին` ժամը 11.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Սուրբ Սարգիս եկեղեցու աստիճանների վրա զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը եկեղեցու դիմաց, գետնանցում տանող աստիճանների ձախ հատվածում, հայտնաբերել է պարկ, որի մեջ՝ կարճեցված փողով ողորկափող հրացան, «ՌԳԴ-5» տիպի նռնակ և տարբեր տ/չ 157 փամփուշտ:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս