Հարսնաքարի գործով դատական նիստին դատավորը մերժեց միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ այսօր` հոկտեմբերի 17-ին, “Հարսնաքարի” գործով դատական նիստին մերժեց 6 մեղադրյալի պաշտպանների միջնորդությունը` ԶԼՄ-ներին արգելել ձայնագրել կամ տեսալուսանկարահանել ցանկացած բան, ինչը կապված է իրենց պաշտպանյալների հետ: Նիստի ընթացքոում դատարանը հետաձգեց գործով նոր ապացույցների ձեռք բերման եւ մի շարք քննչական գործողությունների անցկացմանն ուղղված տուժող կողմի միջնորդությունների քննարկումը՝ մինչեւ գործի էական հանգամանքների պարզումը: Հաջորդ դատական նիստին, որը կկայանա հոկտեմբերի 22-ին, կքննարկվի պաշտպանական կողմի միջնորդությունը:




Լրահոս