
Իրաքում սպանվել է «Իսլամական պետության» ահաբեկիչների հրամանատարներից մեկը, ով հայտնի է Աբու Իբրահիմ աշ-Շիշանի մականվամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իրանական Press-TV հեռուստաալիքը:
«Իրաքի անվտանգության ուժերին հաջողվել է ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորման հրամանատարներից մեկին: Սա տեղի է ունեցել Սալախ-էդ-Դին նահանգը զինյալներից մաքրման ժամանակ: Սպանված Աբու Իբրահիմ Աշ-Շիշանին հանդիսանում է ԻՊ հրամանատարներից մեկը»,- ասվել է հեռուստաընկերության տեղեկատվական թողարկման ժամանակ:
Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, աշ-Շիշանին պատասխանատու է Իրաքի խոշոր նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների համար: