
Մահմեդական ծայրահեղականները Մալիում մի անչափահաս աղջկա մտրակի 60 հարված են հասցրել` փողոցում տղամարդկանց հետ խոսելու համար: Աղջկան մտրակել են ոստիկանական գլխամասային բաժանմունքի դիմաց: 15-ամյա աղջկան տեսել են փողոցում` տղամարդկանց կողքին կանգնած: Ծայրահեղականներն ասել են, որ աղջկան 5 անգամ նախազգուշացրել են, որ տղամարդկանց հետ չշփվի, սակայն նա շարունակել է: