Ինչպես հայտնի է` վաղը ԼՂՀ-ում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:
ԼՂՀ խորհրդարարանում առկա է պատգամավորի 33 մանդատ, որի համար պայքարելու է 184 մարդ: Մեծամասնականի համար հատկացված է 11 տեղ, առաջադրված է 42 հոգի, իսկ համամասնականի համար հատկացված է 22 մանդատ, որը կվիճարկեն 7 կուսակցություն:
Armlur.am-ի թղթակիցը Ղարաբաղից հայտնում է, որ այսօր Ստեփանակերտում ասուլիսով է հանդես եկել ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Նա նշեց, որ նախորդ ընտրությունների համեմատ թեկնածուների թիվը կրկնապատկվել է, ավելացել է նաև կանանց թիվը: Այս տարի ընտրություններն կմասնակցի 101.653 ընտրող: Ընտրությունների համար առավոտվանից կգործեն 279 տեղամասային ընտրական հանձնաժողովներ. դրանցից մեկը գտնվոմ է Երևանում, ևս մեկը ՔԿՀ-ում:
Լուսանկարները` Armlur.am-ի