ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿՈՏՈՐԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին լրացավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման երրորդ տարին: Արձանագրությունների ստորագրման ժամանակ ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ ՀՀԿ-ականները շարունակ հայտարարում էին, թե այսօրվա Թուրքիան 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի Թուրքիան չէ եւ էականորեն փոխվել է: Այնինչ Սիրիայում վերջին օրերին տեղի ունեցող դեպքերը խոսում են հակառակի մասին: Թուրքիան զորքեր է մտցրել Սիրիա: Ընդ որում, պարբերաբար ավելացնում է իր զինված ներկայությունն այնտեղ: Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ այս ընթացքում Թուրքիան Սիրիա է մտցրել 250 տանկ ու 15 «Ֆ-16» կործանիչ ինքնաթիռ: Սրանք՝ պաշտոնապես հրապարակված թվերով: Իսկ Սիրիայում ընթացող մարտերի արդյունքում արդեն զոհեր ու վիրավորներ կան նաեւ տեղի հայ բնակչությունից: Իսկ մենք ուզում էինք հավատալ, որ մեր հարեւանները փոխվել են:




Լրահոս