Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետդեպարտամենտի այն հայտարարությանը, որ նա չի ճանաչելու մայիսի 3-ին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հաղորդում է karabakhinfo.am-ը:

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի (ԱՄՆ) արած հայտարարությունում կիրառվել է «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» արտահայտությունը.

«Դա սխալ է և անընդունելի: Ընդհանուր առմամբ, գոյություն չունի «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» հասկացություն: Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանն ունի իր բնակչությունը, որը բաղկացած է հայ և ադրբեջանական համայնքներից: Տվյալ փաստը պետք է արտահայտվի հստակ»:




Լրահոս