
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Հայաստանի և Լիտվայի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականների միջև: Խաղն ավարտվեց 0:0 հաշվով: Ըստ մրցաշարի ձևաչափի՝ ոչ-ոքիի դեպքում նշանակվում են 11-մետրանոցներ:
Այդ հարվածաշարում հաջողությունն ուղեկցեց մեր մրցակիցներին: Լիտվայի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Մրցաշարի երկրորդ տուրում վաղը՝ մայիսի 3-ին, Հայաստանի հավաքականը կմցրի Էստոնիայի ընտրանու հետ: