ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ եւ քննարկել առաջիկա նախագահական ընտրությունները: Քոչարյանը հայտարարել է, որ ինքը չի առաջադրվելու, նաեւ անկեղծացել է ու ասել, որ իր առաջադրման դեպքում կլինի «քաղաքական կոնսոլիդացիա՝ հանած Քոչարյան» տարբերակը: Նա ասել է, թե Օսկանյանը լավագույն թեկնածուն է, քանի որ այս դեպքում կլինի «քաղաքական կոնսոլիդացիա՝ հանած Սերժ»: Այս տեղեկությունները փորձեցինք ճշտել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, սակայն վերջինս, իր սովորության համաձայն, չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:




Լրահոս