Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն 1:1 հաշվով ավարտեց «Հոֆենհայմի» դեմ արտագնա խաղը:
Սկզբնամասում «Հոֆենհայմ»-ն ավելի լավ տեսք ուներ, թեև Յուրգեն Կլոպի թիմն աստիճանաբար կարողացավ հավասարեցնել խաղը: «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Մատս Հյումելսը 35-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը` Հենրիխ Մխիթարյանի իրացրած անկյունայինից հետո: «Բորուսիա»-ն զգալի առավելություն ուներ խաղի վերջնամասում և մի քանի պահ կորցրեց, իսկ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղաց առանց փոխարինման:
Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր
«Հոֆենհայմ» – «Բորուսիա Դ.»՝ 1:1
Կեւին Ֆոլանդ, 33 – Մատս Հյումելս, 35